Իմ մասին

Ես Դավիթ Գրիգորյանն եմ, սիրում եմ խաղալ,լողավազանում լողալ։ Խելացի եմ, ճարպիկ ։ Իմ ընտանիքը բաղկացած է հինգ անդամներից՝ հայրիկս, մայրիկս, քույրիկս, ես և տատիկս։ Մենք ապրում ենք Փարաքարում։

Advertisements

Ժայռ ճամբարում

Մենք հինգշաբթի օրը գնացինք Սևանի Ժայռ լողափ: Այնտեղ շատ հետաքրքիր անցավ. լողացանք, խաղացինք, արշավեցինք: Մենք քնում էինք փոքր տնակներում. առավոտյան արթնանում էինք նախավարժանք անում, հաց ուտում, խաղում և լողում: Հաղթահարեցինք Մաշտոցներ բարձունքը, այնտեղ մենք սուրբ ջուր խմեցինք: Այնտեղից մենք ուղիղ եթեր միացանք մեդիաուրբաթի մասնակիցների հետ: Ետդարձի ճանապարհին մտանք բուսաբանական այգի, տեսանք շատ ծառեր, ջերմոց որտեղ բույսեր էին աճեցնում:

Lեզվի մասին առածներ

 

Խոսք կա` սարի գլուխը կը հանի, խոսք կա` սարից ներքև կբերի:

Հենց խոսք կա, որ մի փութ մեղրով չի ուտվի:

Լեզվի ծակածին դեղ չկա:

Քանի լեզու գիտես` այնքան մարդ ես:

Աշխարհքի շինողն ու քանդողը լեզուն է:

Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:

Քաղցր լեզուն օձը բնից կհանի:

 

Լավ է ոտքից կաղել, քան լեզվից:

Մի շտապիր խոսել, շտապիր գործել:

 

Լավ խոսքը հանգցնում է կրակը:

 

Զենքը սպանում է մեկին, լեզուն` հազարին:

 

 

 

Մարդու լեզուն իր նավի ղեկն է:

Գրավոր աշխատանք՝

 

  1. Գտի՛ր և գրի՛ր  լեզվի մասին առածներ:

Խոսք կա` սարի գլուխը կը հանի, խոսք կա` սարից ներքև կբերի:

Հենց խոսք կա, որ մի փութ մեղրով չի ուտվի:

Լեզվի ծակածին դեղ չկա:

Քանի լեզու գիտես` այնքան մարդ ես:

Աշխարհքի շինողն ու քանդողը լեզուն է:

Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:

Քաղցր լեզուն օձը բնից կհանի: