Իրավագիտություն

Շատ մասնագիտություններ կան որոնք մոտակա տարիներին էլ չեն լինի։ Իմ կարծիքով առաջին մասնագիտությունը որը կվերանա դա մատուցողն է, քանի որ արդեն այսօր շատ զարգացած երկրներում մատուցողներին փոխարինում են ռոբոտները, հիմա միայն զարգացած երկրներն են իրենց թույլ տալիս այդպիսի բան, բայց մոտակա տարիներին արդեն բոլոր երկրներում այդպես կլինի։

Վտանգի տակ են նաև սրբագրիչները։ Տեքստերում սխալներ փնտրելու համար մարդուն վճարելը դառնում է ոչ ձեռնտու, քանի որ այդ գործով այժմ կարող են զբաղվել համակարգչային ծրագրերը։

Եվրոպայում և Ամերիկայում ոչ այնքան պահանջված է դառնում նաև խանութի վաճառողի գործը, քանի որ աճում է ինտերնետային խանութների թիվը։

Այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են գրադարանավարը, փաստաթղթավարը եւ արխիվավարը, շուտով կդադարեն գոյություն ունենալուց ինտերնետի լայն տարածման պատճառով:

Դերձակի աշխատանքը նույնպես շուտով կվերանա քանի որ էժան 3D տպման համակարգի զարգացումը կհանգեցնի նրան, որ մարդիկ կկարողանան ինքնուրույն հագուստ ու կոշիկ արտադրել տնային պայմաններում, հետևաբար դերձակների պահանջարկը կնվազի:

Իրավագիտություն

Աշխատանքային պայմանագրի բովանդակությունը նրա պայմանների համակցությունն է

  • Ուսումնասիրել այդ պայմանները
  • Աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը, նախադրյալները
  • Աշխատանքի ընդունման ժամանակ պահանջվող փաստաթղթերը
  • Աշխատանքային պայմանագրերի կնքման ժամկետները

Քննարկում ՀՀում աշխատանքային կարգերի մասին, չափահասների և անչափահասների աշխատանքային գործունեության տարբերակվածությունը

Աշխատողի և գործատուի իրավասությունների դուրսբերում, մեկնաբանում

Նպատակ՝

  • Իրազեկված լինել ՀՀում առկա աշխատանքային պայմաններից, աշխատանքային պայմանագրից

Առաջադրանք՝

Գրել 5 պատճառ ինչու է կարևոր լինել գրանցված աշխատող

1. Գրանցված աշխատող լինելու դեպքում գործատուն իրավունք չունի գործից ազատել առանց որևէ պատճառի։
2.

Երեխայի իրավունքները

Հարցեր

  • Ինչ է ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքը
    Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի դաստիարակվելու իրավունք լավ ընտանիքում։ Ունի ընտանիքում ապրելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու, նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել երեխայի շահերին։
  • Ինչ է ազգականների հետ շփվելու երեխայի իրավունքը
    Երեխան ունի իր ծնողների, պապերի և տատերի, եղբայրների, քույրերի, ինչպես նաև այլ ազգականների հետ շփվելու իրավունք։ Ծնողների ամուսնալուծությունը կամ նրանց առանձին ապրելը չեն սահմանափակում երեխայի իրավունքները։
  • Ովքեր են իրականացնում երեխայի պաշտպանության իրավունքը
    Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում են ծնողները կամ օրինական ներկայացուցիչները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ խնամակալության և հոգաբարձության մարմինը։
  • Ինչպես է երեխային տրվում անուն, ազգանուն, հայրանուն
    Երեխային անուն տրվում է ծնողների համաձայնությամբ, իսկ հայրանուն տրվում է հոր անունով։ Երեխայի ազգանունը որոշվում է ծնողների ազգանունով։ Եթե ծնողները ունեն տարբեր ազգանուններ, ապա երեխային ծնողների համաձայնությամբ տրվում է հոր կամ մոր ազգանունը։
  • Ինչպես է կատարվում երեխայի անվան և ազգանվան փոփոխությունը
    Մինչև երեխայի տասը տարեկանը լրանալը նրա ծնողների համատեղ կամ ծնողներից մեկի մահացած լինելու կամ այլ պատճառով ծնողի վճռի առկայության դեպքում պետական գրանցում իրականացնող մարմինները փոխում են երեխայի անունը, նաև նրան տրված ազգանունը փոխում են մյուս ծնողի ազգանունով։

    Մյուս ծնողի կարծիքը հաշվի առնելը պարտադիր չէ, եթե`

1) Հնարավոր չէ պարզել նրա բնակության վայրը.
2) Նա զրկված է ծնողական իրավունքներից.
3) Նա դատարանի կողմից ճանաչված է անգործունակ.
4) Նա, առանց հարգելի պատճառների, խուսափում է երեխային դաստիարակելուց ու պահելուց:

  • Ինչ գույքային իրավունքներներ ունի երեխան
  • Որոնք են ծնողների իրավունքները և պարտականությունները երեխաների նկատմամբ
  • Ինչպես է որոշվում երեխայի բնակության վայրը, եթե ծնողները ապրում են տարբեր վայրերում
  • Ինչ իրավունք ունի երեխայից առանձին ապրող ծնողը
  • Ով և ինչ հիմքերով է զրկում ծնողական իրավունքներից

Իրավունք․ Երեխայի իրավունքները / դրվագ դպրոցում

  • Իրավիճակ դպրոցում
  • Զոհ՝ Միհրան
  • Իրավունքները խաղտող՝ ուսուցիչ
  • Պաշտպանող կողմ՝ ընկերներ

Դպրոցի դասամիջոցին Մարտինը վազելով հրեց Միհրանին, իսկ Միհրանը ընկավ՝ վնասելով ձեռքը, որը կոտրվեց։ Միհրանը կանգնեց և հարվածեց Մարտինին տալով որոշ վնասվածքներ։ Սակայն ուսուցիչը տեսավ միայն Միհրանի հարվածելու դրվագը։ Դասի ժամանակ ուսուցիչը ներս մտավ դասարան և ամբողջ դասարանի առջև բարկանալով և ձայն բարձրացնելով նրա վրա սկսեց թեթև հարվածել նրան՝ ամբողջ դասարանի առջև, ստորացնելով նրան։ Այդ ընթացքում Միհրանի ընկերները սկսեցին պաշտպանել իրենց ընկերոջը ասելով՝ ոչ-մի անձ, այդ թվում նույնիսկ ծնողները իրավունք չունեն երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը ենթարկող պատժի։ Ընկերները նշեցին նաև, որ ուսուցիչը պետք է ենթարկվի սահմանված կարգով պատժի։ Երեխաները ճիշտ էին, քանզի ըստ ՀՀ օրենսգրքի երեխայի իրավունքների 9-րդ կետի յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական և հոգեկան բռնությունից պաշտպանվելու իրավունք։ Ընկերները իրենց հնարավորությունների չափով և ըստ ճիշտ սահմանված կանոնների պաշտպանեցին իրենց ընկերոջը՝ Միհրանին։

Անչափահասների աշխատանքը

Անչափահասների աշխատանքը իմ կարծիքով նորմալ է, քանի որ տղան կամ աղջիկն է որոշում աշխատել թե ոչ, բայց կան աշխատանքներ որոնցում այդքան էլ չի երևում որ աշխատողը անչափահաս է, օրինակ՝ Գրաֆիկ դիզայներ, Ծրագրավորող և այլն, կան տեղեր որտեղ աշխատանքը լինում է օնլայն։ Անչափահասներին որպես աշպատող գրան

Աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրի լուծումը

Աշխատանքային պայմանագիրը նշանակում է համաձայնություն աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պետք է գործատուի համար կատարի որոշ մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պետք է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը:

Իրավունք․ Աղմուկը գիշերային ժամերին

Հայերի շրանում աղմուկը գիշերային շրջանու նորմալ երևույթ է և շատ քիչ են լինում դեպքեր, որ ոստիկանությունը խառնվում է այդ գործին։ Ժամը 23։00-07։00 ընկած ժամանակահատվածում աղմուկ անելը(գործիքներ նվագել, երգել, բարձր երաժշտություն լսել և այլն), որոնք խանգարում են մարդկանց գիշերային անդորը տրվում է նկատողություն, նկատողությունից հետո 1 տարվա ընթացքում նույն բանը կրկնվելը առաջացնում է տուգանք 40․000 դրամի չափով։

Իրավունք․ Սպառողի իրավունքները

Եթե վաճառողը տալիս է սխալ տեղեկատվություն կամ թերի և սպառողը դրանից ստանում է վատ որակի ապրանք ապա սպառողն իրավունք ունի լուծել պայմանագիրը և պահանջել վնասների լրիվ հատուցում: Այդ դեպքում սպառողը պարտավոր է արտադրողին վերադարձնել ապրանքը։ Ապրանքի մասին ոչ ստույգ կամ թերի տեղեկատվության հետևանքով պատճառված վնասների հատուցման վերաբերյալ սպառողների պահանջները քննարկելիս անհրաժեշտ է ելնել ապրանքի հատկությունների և բնութագրերի մասին սպառողի մասնագիտական գիտելիքների բացակայության ենթադրությունից:

Իրավունք

Մեքենան անթույլատրելի արագությամբ ընթանում է փողոցով և հետիոտնը անթույլատրելի մասով անցնում է փողոցով և մեքենան վրաերթի է ենթարկում հետիոտնին։ Ամեն մեկի համար կարող է տարբեր լինել կարծիքները, թե ով է մեղավոր, բայց ես կարծում եմ որ մեղավոր է մեքենայի վարորդը, քանի որ ամեն դեպքում շատ արագ գնալիս կարող է ոչ միայն մարդ վրաերթի ենթարկել այլ նաև շատ ուրիշ մեքենաներ վնասել և դժբախտ պատահարի բերել։

Վարչական իրավախախտում

Վարչական իրավախախտումը նշանակում է պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվությունը: