Ուրցաձոր

Մարտի 26-ին ընկեր Անուշի և ընկեր Էմանուելի հետ մեկնեցինք դեպի Ուրցաձոր գյուղ, այնտեղ մնացինք 3 օր։ Ինչպես և սպասվում էր այդ 3 օրը անցավ ֆանստասիկ և անմոռանալի։ Առաջին կանգառը Խոր Վիրապն էր, այնտեղ ուսումնասիրեցինք եկեղեցու պատմությունը, ցանկացողները իջան այնտեղի փոսը, որտեղ ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը Գրիգոր Լուսավորչին է նետել, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Ուրցաձոր հասնելուց և նախաճաշելուց հետո հանդիպում ունեցանք Նարինե Փիլոյանի հետ, ով հանդիսանում է Ուրցաձորի կովկասյան կենսաբազմազանության հիմնադրաամի աշխատակիցներից մեկը, նա մեզ ծանոթացրեց նրանց գործունեության մասին այդ տարածքում, այնտեղ պահվող կենդանիների, նրանց ապրելակերպի մասին և այլն, իսկ վերջում խաղացինք թիմային խաղ, որտեղ անձայն անիմացիայի համար տեքստ պետք է գրեինք։ 2-րդ օրը շրջեցինք կենտրոնի տարածքով և ծանոթացանք այնտեղ պահվող կենդանիների հետ։ Ճամբարի 3-րդ օրը՝ վերադարձի օրվա կանգառներից մեկը Տափի բերդն էր, երկրորդ կանգառը՝ Վեդիի կառուցվող ջրամբարն էր։ Ճամփորդությունը ինչպես միշտ հիշարջան և հետաքրքիր էր։

Ռազմամարզական ճամբարի ամփոփում

Ռազմամարզական ճամբարի մեկնարկը տրվեց քայլարշավով, դեպի Ցախաց քար, քանի որ բարձունքներ շատ ենք հաղթահարում, Ցախաց քարը այդքան էլ բարդ չթվաց։ Ճամբարի ընթացքը հագեցած էր ռազմամարզական տարբեր պարապմունքներով, բուժոգնության դասերով և այդ դասերի ընթացքում սովորածը կիրառելով։ Հանդիպում ունեցանք նաև տիար Բլեյանի հետ, նրա հետ քննարկեցինք ճամբարի առօրյան, առաջարկներ տվեցինք ճամբարը մեր աչքերով ավելի հետաքրքիր դարձնելու վերաբերյալ։ Իսկ գեիշերները կատարում էինք հերթափոխներ։

3 օր Լոռիում

Դեպի լոռի ճամփորդությունը ակնկալում էր հետաքրքիր ճամփորդություն։ Առաջին օրը բարձրացանք Քոբայրավանք։ Հետո ուղեվորվեցինք դեպի Սանահին, որտեղից էլ մտանք Միկոյանների թանգարան։

Հաջորդը կանգառը արդեն հյուրատունն էր, որտեղ մեզ ընդունեցին շատ ջերմ։ Հանգստանալուց, ճաշելուց հետո իջանք քաղաքում զբոսնելու՝ տեսնելու Սանահինի հին կամուրջը, լքված կոմբինատը, ճոպանուղին, Դեբեդը։ Երեկոյան անցկացրինք պոեզիայի երեկո, կարդացինք տարբեր գրողներից տարբեր բանաստեղծություններ։

Հաջորդ օրն ավելի հագեցած էր։ Եղանք Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանում, ծանոթացանք արտադրական ողջ ընթացքին, նաև տեսանք նոր գործարանը, որը առաջինն ու միակն է Հայաստանում, որ պոչերը մշակում և հետ է ուղարկում գործարան, այդպիսով բացառելով պոչամբարի գոյությունը։

Ուղևորվեցինք դեպի Ախթալայի բերդ։ Շատ հետաքրքիր և գեղեցիկ էր Ախթալայի վանքը։

Հաջորդ կանգառը Աղձքի պոչամբարն էր։ Ապշեցնող է որ մոտ 50 մետրի վրա ապրում են մարդիկ։ Պաչամբարը չորացման փուլում էր, ինչը նշանակում է, որ գոնե մի քանի տարի հետո այն կպատվի հողի շերտով և այլևս այդքան վտանգավոր չի լինի։ Մեր վերջին կանգառը Հաղպատի վանական համալիրն էր։

3 օր Գյումրիում

Առաջին օր
Հոկտեմբերի 28-ին մեկնեցինք Գյումրի, մեր առաջին կանգառը գյուղ Մաստարայում էր, ավելի կոնկրետ՝ Սուրբ Հովհաննես եկեղեցում, Երկրորդ կանգառը Երերույքի տաճարում, դրանից հետո ընդմիջում արեցինք, և շարունակեցինք մեր ճանապարհը։ Երրորդ կանգառը արդեն հյուրատունն էր, տեղավորվելուց հետո գնացինք Գյումրիում գտնվող ԹՈՒՄՈ, երեկոյան քայլեցինք և վերադարձանք հյուրատուն։
Երկրորդ օր
Երկրորդ օրը արթնանալուց և նախաճաշելուց հետո գնացինք Ձիթողցոնց թանգարան, Ձիթողցոնց թանգարան այցելությունից հետո ուղեվորվեցինք Սուրբ Աստվածածին եկեղեցի, այնտեղից հետո գնացինք Մարմարաշենի վանքային համալիր, որի կողքով հոսում էր Ախուրյան գետը որը շատ գեղեցիկ է։ Այնուհետև գնացինք Սև բերդ։ Սև բերդից հետո վերադարձանք հյուրանոց, հանգստանալուց հետո դուրս եկանք քայլելու։
Երրորդ օր
Երրորդ օրը վերջինն էր Գյումրիում, այցելեցինք Ավետիք Իսահակյանի տուն թանգարան, այնուհետև ուղեվորվեցինք Ջաջուռ գյուղ, Մինաս Ավետիսյանի թանգարան և հայրական տուն։ Հայրական տուն գնալուց հետո հետ վերադարձանք Երևան։

Մինաս Ավետիսյանի աշխատանքներից՝

Ս. Հարությունյան. Մինաս Ավետիսյանի գործերը թերի են ներկայացված - Այսօր`  թարմ լուրեր Հայաստանից
Մինաս Ավետիսյան - Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
Այցելություն Մինաս Ավետիսյանի տուն թանգարան - Շիրակի մարզպետարան

Մինաս Ավետիսյանի հայրական տունը՝