Հասարակագիտություն

Մարդը շատ զարմանահրաշ հատկությունները ունի, օրինակ ` մտածելը, պլաններ մշակելը և այլն։ Մարդիկ ունեն անուններ ի տարբերություն կենդանիների, մարդը ինչ որ բան որսալու առաջ մտածում է հաջորդ քայլի մասին, իսկ կենդանին ոչ, մարդը պլանավորում է ինչպես իր հաջորդ օրը այնպես էլ օրինակ 3 տարի հետո ինչ պետք է լինի իր մոտ և ինչ պետք է անի, կենդանիները դա չեն կարողանում։ Մարդը եթե մեծանա գազանների մեջ կդառնա նրանցից մեկը, եթե մեծանա նորմալ ընտանիքում, կդառնա նրանցից մեկը։ Մարդը ունենում է երազանքներ, նպատակներ և ուրիշ շատ-շատ բաներ։ Բայց իմ կարծիքով կենդանիների կյանքը ավելի հեշտ է, որովհետև ի տարբերություն մարդկանց նրանք չեն հասկանում, որ կարող է իր ամենալավ ընկերոջը կորցնել կամ 1 քայլ և իր ամբողջ կարողությունը ջուրն է ընկնում։ Այսքանը իմ պատկերացմամբ մարդու մասին։

Մարդու հոգեկան դասակարգումըԱռանձնացրել է մարդու խոլերիկ, սանգվինիկ, ֆլեգմատիկ, մելանխոլիկ խառնվածքները։Խոլերիկը ներվային, շուտ բռնկվող ամենինչի նկատմամբ սուր ապրումներ դրսևորող մարդն է։Մելանխոլիկը միշտ տխուր է մռայլ։ Նրան թվում է, թե բոլորն իր նկատմամբ անարդարացի են վարվում։Ֆլեգմատիկն ինքնափոփ է, իր շրջապատի նկատմամբ անտարբեր։Սանգվինիկը հոգեպես հավասարակշռված անձ է։ Նրա մոտ թախիծը և ուրախությունը գրեթե հավասարակշռված են։Հասարակություն կամ մարդկային հասարակություն, անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։ Հասարակական գիտություններում, ավելի մեծ հասարակությունը հաճախ ենթարկվում է ենթախմբերի շերտավորման: Հասարակությունը իր անդամներին կարող է հնարավորություն ընձեռնել, որքանով որ հնարավոր է, օգուտներ քաղելու այն եղանակով, որոնք անհատական ձևով հնարավոր չէ: Եվ անհատական և սոցիալական օգուտները կարող են տարբերվել կամ շատ դեպքերում համընկնել: Հասարակությունը կարող է բաղկացած լինել համակարծիք անձանցից, ովքեր մեծ հասարակություններում ունեն իրենց դոմինանտ նորմերը և արժեքները: Այդ տերմինը, որը երբեմն անվանում են որպես ենթամշակույթ, լայնորեն կիրառվում է քրեաբանության մեջ

Թողնել մեկնաբանություն