Հանքարդյունաբերություն

Հանքարդյունաբերությունը հանքերի արտահանումն է լեռների, լեռնաշղթաների, սարերի միջից: Այն կազմում է Հայաստանի տնտեսության գլխավոր հատվածը և այն երկրի արտահանման ծավալի կեսից ավելին: Հայաստանը մոլիբդենի հիմնական խոշոր արտադրողներից մեկն է:

Հայաստանի հանքերի աշխարհագրական տարածումը

Պղինձ
Հանրապետության տարածքում հայտնաբերված պղնձի պաշարների 80-90 %-ը կենտրոնացված են Կապանի, Քաջարանի, Ագարակի հանքավայրերում։ Այստեղ հատկապես նշանավոր են Ալավերդու և Շամլուղի հանքավայրերը։
Մոլիբդեն
Մոլիբդենի համաշխարհային պաշարների 7-9 %-ը գտնվում է միայն Սյունիքի մարզում։ Հանրապետությունում հայտնաբերվել են նաև մի շարք այլ հանքավայրեր, որոնցից հետագայում նշանակալից դեր կարող են խաղալ Դաստակերտի, Շիկահողի, Թեղուտի, Հանքավանի և Լիճքի հանքավայրերը։
Բազմամետաղներ (կապար, ցինկ)
Կապարա-ցինկային հանքավայրերը գտնվում են Սյունիքի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի մարզերի տարածքներում։ Երկրաբանների գնահատմամբ հանրապետությունում հայտնաբերված բազմամետաղային մի քանի տասնյակ հանքավայրերից արդյունաբերական նշանակություն ունեն Ախթալայի, Կապանի, Ղազմայի (Վայոց ձորի մարզ) հանքավայրերը։ Այս հանքավայրերից գործնական նշանակություն ունի Ախթալայի բազմամետաղային հանքավայրը, որտեղ կառուցված է հարստացուցիչ ֆաբրիկա։

Պոչամբարներ

Պոչամբարը կառույց է, որտեղ առանձնացվում և ամբարվում են քիմիական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմիական թափոններն ու հանքաջրերը։ Դրանք հիմնականում կառուցվում են հանքավայրերին մոտ տարածքներում: Գործող պոչամբարներն առաջին հայացքից նման են լճերի, բայց, ի տարբերություն դրանց, պոչամբարները հարուստ են կյանքի համար վտանգ ներկայացնող և թունավոր նյութերով: Պոչամբարները գործում են մինչև նախագծով դրանց համար նախատեսված ծավալի սպառումը կամ հանքավայրի շահագործման ավարտը: Պոչամբարները փակվում են՝ պատվելով հողային շերտով, որի վրա այնուհետ բուսականություն է աճեցվում: Այդպես փորձ է արվում կանխել պոչամբարներում կուտակված վտանգավոր նյութերի ներթափանցումը բնական միջավայր:

Ներկայումս Հայաստանում կա 23 պոչամբար, որոնցից 8-ը փակված են, իսկ 15-ը՝ գործող: Պոչամբարների գերակշիռ մասը գտնվում է Սյունիքի և Լոռու մարզերում: Մասնագետները փաստում են՝ հանրապետության տարածքում գտնվող պոչամբարների մեծ մասը և՛ նախագծի, և՛ կառավարման մասով չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին: Դրանց նախագծերը համարվում են անընդունելի Հայաստանի պես երկրների համար, որտեղ երկրաշարժերի վտանգ կա: Ըստ մասնագետների՝ որոշ պոչամբարների փլուզման կամ վթարի դեպքում հնարավոր չի լինի խուսափել մարդկային զոհերով ուղեկցվող աղետներից: Ռիսկայնությունը մեծ է նաև այն պատճառով, որ պոչամբարները գտնվում են համայնքներին մոտ տարածքներում:
Աղբյուր 1

Թողնել մեկնաբանություն